Կաթիլային ոռոգման համակարգի կառուցման տեխնիկական վերահսկիչի աշխատանքի հրավեր

10-05-2019

ԲՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմանարկը «Հայաստանի Արարատյան դաշտում հողերի չեզոք դեգրադացիայի գաղափարի իրականացում» պիլոտային ծրագրի շրջանակներում Արարատի մարզի Նարեկ համայնքում իրականացնում է 30,21 հա պտղատու այգու և 4,5 հա քամու ուժը մեղմող ծառաշերտի  կաթիլային ոռոգման համակարգի կառուցում: Այս աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն իրականացնելու նպատակով «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ը  աշխատանքի է հրավիրում լիցենզավորված տեխնիկական վերահսկիչի: Ոռոգման համակարգի կառուցման արժեքն է 29850 հազար ՀՀ դրամ: Հետաքրքրվածության հայտն ուղարկել  info@cep.am  էլ.փոստին մինչև 2019 թվականի մայիսի 15-ը, ժամը 1700:

<
>