Մշակվում է <<Հայասի Գրուպ>> ՍՊԸ-ի Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 10.0 լ/վրկ ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը

06-05-2019

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

    ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217 –Ն և . N218-Ն որոշումների պահանջների համաձայն,  մշակվում  է  <<Հայասի Գրուպ>> ՍՊԸ-ի Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի վարչական տարածքում արդյունաբերական    նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 10.0 լ/վրկ ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա 2019 թվականի մայիսի  13-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,  5-րդ հարկ, 541 սենյակ:

ՀՀ բնապահպանության նախարարություն
 

<
>