Ս.թ օգոստոսի 15-ին տեղի կունենան Մեղրիի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի իրականացման վերաբերյալ հասարակական լսումներ

02-08-2013

Ս.թ օգոստոսի 15-ին ժամը11.00-ին ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի թիվ 1 դպրոցի դահլիճում, իսկ ժամը14.00-ին Շվանիձոր համայնքի մշակույթի պալատում տեղի կունենան <<Հայգյուղշիննախագիծ>> ՍՊԸ կողմից ներկայացված Մեղրիի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի իրականացման վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս29, Կիևյան16 հասցեներում,  նախագիծը տեղադրված է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 27-43-07:

<
>