Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

26-04-2019

Բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանի մոտ տեղի է ունեցել 2019թ. ապրիլ ամսին գրանցված քաղաքացիների ընդունելություն:  Ընդունելությանը մասնակցել է 12 քաղաքացի:                                              
Քաղաքացիների մի մասն առաջարկություններ է ներկայացրել Բնապահպանության նախարարության գործառույթներին առնչվող հարցերի վերաբերյալ։ Մասնավորապես՝ հանդիպման ներկայացած մի  գիտնական իր դիտարկումներն է ներկայացրել Երևան քաղաքի աղմուկի նվազեցման, աղմուկի քարտեզ ստեղծելու վերաբերյալ։
Բնապահպանության նախարարի տեղակալը լսել է քաղաքացիներին, ծանոթացել է ներկայացված առաջարկներին ու նախագծերին: Մի քանի քաղաքացիներ դիմել են Բնապահպանության նախարարությունում աշխատանքի անցնելու խնդրանքով, որոնց առաջարկվել է մասնակցել թափուր պաշտոնները համալրելու նպատակով հայտարարվող մրցույթներին։
 Սփյուռքահայ մի քաղաքացի ներկայացրել է առաջարկ, որով ցանկանում է ներդրումային ծրագիր  իրականացնել   վարձակալությամբ տրվող անտառային տարածքում։

<
>