Բուլղարիա-Հայաստան համագործակցության ներուժն առավելագույնս կիրացվի

18-04-2019

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ցոցորկովա-Կայմակտչիևա Մարիա Պավլովային։
Կողմերը կարևորել են բնապահպանության ոլորտում համագործակցության խորացումը և նախանշել այդ ուղղությամբ երկրների միջև առկա ներուժի արդյունավետ իրացման քայլերը։ Քննարկվել են նաև բնության հատուկ պահպանվող տարածքների, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում փորձի փոխանակման հարցերը։
 Նախարար Էրիկ Գրիգորյանը դեսպանին տեղեկացրել է, որ Բնապահպանության նախարարությունն իրականացնում է բնապահպանական վճարների քաղաքականության արմատական փոփոխություն, որի հիմքում դրվել է շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելման սկզբունքը և այդ առումով օգտակար է համարել Բուլղարիայի արդեն կիրառած փորձի դիտարկումը։
 Որպես ԵՄ անդամ պետության ներկայացուցիչ՝ դեսպանի հետ քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ ընդլայնված և համապարփակ համաձայնագրի շրջանակներում բնապահպանության ոլորտին առնչվող  հրահանգների մոտարկման գործողությունների  ընթացքին վերաբերող հարցեր։ 
 

<
>