Դո՛ւրս Կարմիր գրքից

16-04-2019

Արարատի մարզի Այնթապի Բյուզանդ Մարգարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի «Բնասերներ» խմբակի նախաձեռնությամբ Երևանի կենդանաբանական այգում կազմակերպվել է «Դո՛ւրս Կարմիր գրքից» խորագրով ամենամյա՝ արդեն երրորդ ցուցահանդեսը: Աշակերտները թափոններից պատրաստել էին կարմիր գրքի տեսակներ և ցուցահանդեսի ժամանակ ներկայացնելով՝ բարձրաձայնում էին նրանց խնդիրների մասին:
Նախագծի նպատակն է ամեն տարի մեկ օր «Դո՛ւրս Կարմիր գրքից» նախագծի շրջանակում ցուցահանդես կազմակերպելու միջոցով ճանաչելի դարձնել և բարձրաձայնել ՀՀ կարմիրգրքյան կենդանիների խնդիրները, թափոնների կառավարումը և նախագծի մեջ այլ դպրոցների և խմբերի ներգրավումը:
Այս տարի ցուցահանդեսի մասնակիցներն էին Այնթապի թիվ 2 միջնակարգ դպրոցի « Բնասերներ» խմբակը, «Փոքրիկ իշխան» կրթահամալիրը, Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի միջնակարգ դպրոցը:
Ցուցահանդեսի ընթացքում աշակերտները ներկայացրել են իրենց ձեռքով պատրաստած կարմիրգրքյան 35 նմուշ։ Միջոցառման ընթացքում աշակերտները նաև ցուցադրել են, թե ինչպես կարելի է թափոններին երկրորդ կյանք տալ:

<
>