Մշակվում  է ՀՀ Լոռու մարզի Գեղասար համայնքի խմելու-կենցաղային նպատակով՝ <<Մեծ Գինեյ>> և <<Սերոյի աղբյուր>>  աղբյուրներից 1.4 լ/վրկ ջրառի  ջրօգտագործման թույլտվության   նախագիծը

08-04-2019

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

    ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217 –Ն և  N218-Ն որոշումների պահանջների համաձայն,  մշակվում  է ՀՀ Լոռու մարզի Գեղասար համայնքի խմելու-կենցաղային նպատակով՝ <<Մեծ Գինեյ>> և <<Սերոյի աղբյուր>>  աղբյուրներից 1.4 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2019 թվականի ապրիլի 16-ին  ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,  5-րդ հարկ, 541 սենյակ: 

ՀՀ բնապահպանության նախարարություն

<
>