Գնումներ համակարգողի թափուր աշխատատեղի համալրման մրցույթ

08-04-2019

Բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հայտարարում է մրցույթ` գնումներ համակարգողի թափուր աշխատատեղի համար:

Աշխատանքային պարտականությունները. 

•    հիմնարկի գնումների պլանի մշակում՝ համաձայն օրենսդրության, 
•    գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունների իրականացում,
•    գնումների գործընթացի կազմակերպում և համակարգում օրենքի պահանջներին համապատասխան, 
•    պայմանագրերի նախագծերի պատրաստում և ներկայացում հաստատման, վերահսկողության իրականացում, 
•    անհրաժեշտ հաշվետվությունների կազմում,

Գիտելիքները և հմտությունները. 

•    բարձրագույն կրթություն /տնտեսագիտություն կամ իրավաբանություն որակավորմամբ/,
•    մասնագիտական աշխատանքի առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ, 
•    ՀՀ-ում գործող գնումների օրենսդրության իմացություն, 
•    գնումների համակարգողի որակավորում /պարտադիր/, 
համակարգչային գիտելիքներ. Էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am), գնումների պլանավորման և պայմանագրերի կառավարման (www.armeps.am/ppcm), էլեկտրոնային աճուրդների իրականացումն ապահովող www.armeps.am/eaction համակարգերի միջոցով մրցույթների կազմակերպման և անցկացման առանձնահատկությունների տիրապետում, MS Office փաթեթի Word, Excel, PowerPoint ծրագրերի գերազանց իմացություն, 
•    տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, 
•    hաղորդակցման և բանակցությունների վարման հմտություններ, գերազանց վերլուծական ունակություններ և խնդիրների լուծման հմտություններ, 
•    հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,

Ներկայացված չափանիշներին համապատասխանող անձինք կարող են իրենց ինքնակենսագրությունը (CV) ուղարկել  info@cep.am  հասցեին: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019 թվականի ապրիլի 19-ը:
 

<
>