Մշակվում է Արարատի մարզի Շահումյան համայնքի վարչական տարածքի 84.848 հա հողատարածքի ոռոգման նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից 48.79 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

02-04-2019

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների  կառավարման  գործակալության  կողմից  ՀՀ  ջրային օրենսգրքի և Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն մշակվում է Արարատի մարզի Շահումյան  համայնքի վարչական տարածքի 84.848 հա հողատարածքի ոռոգման նպատակով  ստորերկրյա ջրային ռեսուրսից 48.79 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2019 թվականի ապրիլի 8-ին  , ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,  5-րդ հարկ, 541 սենյակ:


                                  Բնապահպանության  նախարարություն
 

<
>