Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

29-03-2019

Բնապահպանության նախարարության  համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներից ձևավորված խումբը՝ նախարարի  տեղակալ Այսեր Ղազարյանի գլխավորությամբ ընդունել է մարտ ամսվա ընդունելության համար գրանցված քաղաքացիներին։
   Քաղաքացիները ներկայացրել են բնապահպանության նախարարության գործառույթներին վերաբերող հարցեր,  դիտարկումներ ու առաջարկներ, որոնց տրվել են  պարզաբանումներ և ներկայացվել  այդ խնդիրները կարգավորող իրավական հիմքերը։
   Երեք քաղաքացի դիմել է աշխատանքի ընդունվելու խնդրանքով։ Վերջիններիս պարզաբանվել է, որ նախարարության պաշտոնական կայքում պարբերաբար տեղադրվում են հայտարարություններ թափուր պաշտոնների մասին, որոնք կարող են զբաղեցնել հանրային ծառայությունը կարգավորող օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով։
Քաղաքացիներից ոմանք էլ պատրաստակամություն են հայտնել աջակցել նախարարությանը  ձկնագողության և որսագողության կանխարգելման և դրանց դեմ պայքարի միջոցառումներին։
 

<
>