Միջգերատեսչական խորհրդում քննարկվել է կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության ուղղությամբ կատարվող միջոցառումների ընթացքը

27-03-2019

Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի նիստը՝ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանի նախագահությամբ։
Բացելով նիստը և հաստատման դնելով քննարկվելիք հարցերի օրակարգը՝  փոխնախարարն անդրադարձել է կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության ուղղությամբ կատարվող միջոցառումների ընթացքին և արձանագրած արդյունքներին։ Իրինա Ղափլանյանը խորհրդի նիստի մասնակիցներին հայտնել է, որ Հայաստանը դարձել է Կանաչ կլիմայի հիմնադրամի խորհրդի անդամ և տեղեկացրել խորհրդի այս տարվա առաջին նիստի աշխատանքի արդյունքները, որտեղ ներկայացրել է մեր երկիրը։  Բնապահպանության նախարարի օգնական Հայրապետ Հակոբյանը ներկայացրել է Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության  հանձնառությունները  և  Ազգային մակարդակով սահմանված ներդրումների Գործընկերության (NDC-Partnership) շրջանակներում իրականացվող աշխատանքները։ Նիստում քննարկվել են նաև  Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) հետ համագործակցության վերջին զարգացումները և «Ազգային հարմարվողականություն» ՄԱԶԾ-ԿԿՀ Ծրագրի նպատակները։
Նիստի մասնակիցները ծավալել են շահագրգիռ քննարկում, դիտարկել ներկայացված առաջարկները։

<
>