<<Շողագա>> ՍՊԸ Ձորագյուղի (Ծակքարի) պեռլիտային ավազների հանքավայրի /2-րդ տեղամասում/ օգտակար հանածոյի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ

15-03-2019

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2019թ. մարտի 28-ին ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում տեղի կունենան <<Շողագա>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված, Ձորագյուղի (Ծակքարի) պեռլիտային ավազների հանքավայրի  /2-րդ տեղամասում/  օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության  գնահատման  հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /4-րդ փուլ/։ 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am /հեռ. 011-22-02-17:

<
>