<<Էյ Թի Էմ ԷՍ Սոլյուշնս>> ՓԲԸ-ի <<Հարավային>> 110/6 կՎ, <<Նաիրիտ>>110/35/6(10) կՎ, <<Ավան>> 110/10 Կվ, <<Կոտայք>> 110/6 կՎ ենթակայանների յուղահեռացման համակլարգերի վերակառուցման վերաբերյալ հանրային քննարկումներ

20-02-2019

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2019թ. մարտի 6-ին ժամը 11:00-ին Երևանի քաղաքապետարանում (Արգիշտի փողոց 1) տեղի կունենան <<Էյ Թի Էմ ԷՍ Սոլյուշնս>> ՓԲԸ-ի կողմից ներկայացված <<Հարավային>> 110/6 կՎ, <<Նաիրիտ>>110/35/6(10) կՎ, <<Ավան>> 110/10 Կվ, <<Կոտայք>> 110/6 կՎ ենթակայանների յուղահեռացման համակլարգերի վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտերի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am /հեռ. 011-22-02-17:

<
>