Բնապահպանության նախարարը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

14-02-2019

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգին։ 
    Կողմերն արձանագրել են բնապահպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության մեծ ներուժի առկայությունը և քննարկել դրա լիարժեք օգտագործմանն ուղղված գործնական քայլերը։
   Նախարարը բարձր է գնահատել դեգրադացված հողերում անտառտնկման չինական փորձը և կարևորել Հայաստանում նմանատիպ աշխատանքների փորձնական ծրագրի իրականացումը։ 
   Դեսպան Թիեն Ըրլոնգը կարևորել է բնապահպանության ոլորտում համագործակցության մեկնարկը  և հույս հայտնել, որ այն իր շարունակությունը կստանա ապրիլին Պեկինում կայանալիք «Գոտի և ճանապարհ» միջազգային համագործակցության համաժողովի շրջանակներում, որին հրավիրված է նախարար Գրիգորյանը։  
   Կողմերը քննարկել են նաև էլեկտրոմոբիլների օգտագործման խթանման, բնապահպանական մոնիթորինգային համակարգի կատարելագործման, ուսուցողական ծրագրերի իրականացման հարցեր։

<
>