<<Դեմեր>> ՍՊԸ-ի Կոտայքի մարզի Արամուսի բազալտի հանքավայրի «Դեմեր-1» տեղամասում 2019-2020թթ. երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ հանրային քննարկումներ

06-02-2019

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2019թ. փետրվարի 19-ին ժամը 12:00-ին, Կոտայքի մարզի Արամուս համայնքում տեղի կունենան <<Դեմեր>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված, Կոտայքի մարզի Արամուսի բազալտի հանքավայրի «Դեմեր-1» տեղամասում 2019-2020թթ. երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ։ 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am /հեռ. 011-22-02-17:

<
>