Մշակվում է «Արմավիր» Ջրօգտագործողների ընկերության կողմից ոռոգման նպատակով՝ Զարթոնք, Արտաշար, Եղեգնուտ, Երասխահուն, Վարդանաշեն, Մայիսյան, Արգավանդ, Այգեշատ, Խանջյան, Նոր Արմավիր համայնքներում ջրառների ջրօգտագործման թույլտվությունների նախագծերը

06-02-2019

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.2003թ. N217 –Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Արմավիր» Ջրօգտագործողների ընկերության ոռոգման նպատակով 240 օր, 24 ժամյա ոռոգման ռեժիմով՝ Զարթոնք համայնքում՝ 5 վերականգնվող և 5 հորատվող խ/հորից- 393.0 հա , 189.9լ/վրկ/, Արտաշար համայնքում՝ 3 վերականգնվող և 3 հորատվող խ/հորից-233.0 հա, 112.6 լ/վրկ, Եղեգնուտ համայնքում՝ 4 վերականգնվող խ/հորից- 175.0 հա, 83.5 լ/վրկ, Երասխահուն համայնքում՝ 2 հորատվող խ/հորից- 74.0 հա, 35.6 լ/վրկ, Վարդանաշեն համայնքում՝ 2 հորատվող խ/հորից- 73.0 հա, 35.3 լ/վրկ, Մրգաշատ համայնքում ՝ 2 հորատվող խ/հորից- 76.0 հա, 36.0 լ/վրկ, Մայիսյան համայնքում՝ 1 վերականգնվող և 1 հորատվող խ/հորից-65.0 հա, 30.6 լ/վրկ, Արգավանդ համայնքում՝ 1 հորատվող խորքային հորից-39.0 հա,19.7 լ/վրկ, Այգեշատ համայնքում՝ 1 վերականգնվող խ/հորից- 41.0 հա, 18.6 լ/վրկ, Խանջյան համայնքում՝ 1 հորատվող խորքային հորից-43.0 հա, 18.5 լ/վրկ և Նոր Արմավիր համայնքում՝ 1 հորատվող խորքային հորից- 40.0 հա, 18.4 լ/վրկ ջրաքանակներով ջրառների ջրօգտագործման թույլտվությունների նախագծերը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքնեին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2019 թվականի փետրվարի 14-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,5-րդ հարկ, 541 սենյակ:

Բնապահպանության նախարարություն

<
>