«Կանաչ կլիմայի հիմնադրամ-ֆինանսավորման նոր հնարավորություններ» սեմինար-խորհրդակցությունների շարքի շրջանակներում Բնապահպանության նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը կազմակերպել է հերթական հանդիպումը էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտների պետական և մասնավոր ընկերությունների, գիտական հաստատությունների ներկայացուցիչների համար։
Սեմինարի մասնակիցներին տեղեկացվել է, որ Կանաչ կլիմայական հիմնադրամը նախատեսում է 2020 թվականից զարգացող երկրներին տրամադրել տարեկան 100 մլրդ․ դոլար և ներկայացվել է հիմնադրամի ֆինանսական գործիքակազմի և նրա հետ համագործակցության մեխանիզմների վերաբերյալ տեղեկություններ:
Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, իր խոսքում հայտնել է, որ բնապահպանական ծախսերը իրականում լուրջ ու երկարաժամկետ ներդրումներ են և հիմնադրամի աջակցությամբ զարգացող երկրներում ստեղծվող կլիմայի փափոխության հարմարվողականության և մեղմման ենթակառուցվածքները բնապահպանական խնդիրների լուծմանը զուգահեռ նպաստելու են նաև տվյալ երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը։
«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Մերուժան Գալստյանը, և ծրագրի փորձագետները ներկայացրել են հիմնադրամի ֆինանսավորման հիմնական սկզբունքները և նպատակները։
Սեմինարի մասնակիցներին տրամադրվել են Կանաչ կլիմայի հիմնադրամի գործառույթների, ինչպես նաև հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ համառոտ ձեռնարկը:
Օրենսդրական
կարգավորման
ազգային կենտրոն
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան, Չարենցի 46, հեռ՝ 011-818-592/։
Բնապահպանական
օրացույց