<<Ֆինանսական Մասնակցային Մոտեցում>> (այսուհետ՝ ՖՄՄ) բաղադրիչի իրականացմանն աջակցող ՀԿ խորհրդատվական ծառայության համար գնառաջարկի ներկայացման հրավեր

28-12-2018

Գնառաջարկի Ներկայացման Հրավեր

<<Ֆինանսական Մասնակցային Մոտեցում>> (այսուհետ՝ ՖՄՄ) բաղադրիչի իրականացմանն աջակցող ՀԿ
 խորհրդատվական ծառայության համար

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անունից հրավիրում է հետաքրքրված ՀԿ-ներին` մասնակցելու «ՖՄՄ բաղադրիչի իրականացմանն աջակցության» խորհրդատվական ծառայություն մատուցելու համար գնառաջարկի մրցութային փաթեթի ներկայացման նպատակով հայտարարվող մրցույթին:

Ծրագիր`

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ)

Հղում No`

BMZ-N 2009.6657.2

Ֆինանսավորում`

KfW բանկ, Գերմանիա

Պատվիրատու`

ՀՀ բնապահպանության նախարարությունը (Ծրագրի իրականացման գործադիր մարմին) ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման գրա սենյակի աջակցությամբ

Պայմանագիր`

Խորհրդատվական ծառայության մատուցում

Հայտի ներկայացման Ընթացակարգ`

KfW գնումների ընթացակարգ, ազգային մրցույթ

Մրցույթի Ծածկագիր`

SPPA /ARMENIA/CS/2018-3

Ծառայության անվանումը`

ՖՄՄ բաղադրիչի իրականացմանն աջակցություն

Հայտարարության սկիզբ

Դեկտեմբերի 28, 2018

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետ

Հունվարի 31, 2019, 18:00

Հայտերը ներկայացնելու հասցե

ՀՀ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, սենյակ N 544, ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման գրասենյակ

Հայտի փաթեթի լեզու

Անգլերեն

Խորհրդատվական կազմակերպությանը ներկայացվող պահանջները՝

1.    ՀԿ-ն պետք է ունենա նվազագույնը 5 տարվա փորձ՝ գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում: Մասնակցային մոտեցման կիրառման փորձը, ինչպես նաև մրցութային և մրցանակաբաշխության մոտեցման փորձը կդիտարկվի որպես առավելություն:
2.    ՀԿ-ն պետք է ունենա նվազագույնը 2 ծրագրի իրականացման փորձ, առնվազն վերջին 5 տարիների ընթացքում` գյուղական համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում: 
3.    ՀԿ-ի աշխատանքային փորձը Սյունիքի մարզում կդիտարկվի որպես առավելություն:
4.    ՀԿ-ն պետք է ունենա Միջազգային կազմակերպությունների կամ Դոնորների հետ առնվազն 2 ծրագրի փորձառություն: 
5.    ՀԿ-ն պետք է ունենա գրասենյակային տարածք, համակարգչային տեխնիկա և անհրաժեշտ կապի ու տրանսպորտային միջոցներ: 

Լրացուցիչ տեղեկությունների համար գրել ՊՏԱԾ-Հ ծրագրի Գնումների մասնագետ/հաշվապահ Մարինա Բաբայանին` հետևյալ էլ-փոստի հասցեով. m.babayan@consecoard.am. 

Գնառաջարկի ներկայացման փաթեթի մասին առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այս հղումով

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագիրը մաս է կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական Համագործակցության և Զարգացման Նախարարության կողմից (BMZ No: 2009.6657.2) մեկնարկած Կովկասյան նախաձեռնության: 
Սույն ծրագիրը իրականացվում է համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված միջկառավարական ֆինանսական համաձայնագրերի, ինչպես նաև KFW բանկի և ՀՀ Բնապահպանության Նախարարության միջև 28.05.2013թ-ին ստորագրված Առանձին Համաձայնագրի հիման վրա: 

<
>