<<Բազալտ 7>> ՍՊԸ Անգեղակոթի բազալտի հանքավայրի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ

28-12-2018

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2019թ. հունվարի 17-ին, ժամը 14:00-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Անգեղակոթ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան <<Բազալտ 7>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սյունիքի մարզի Անգեղակոթի բազալտի հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17:

<
>