<<Սյուզի-Հրաչյա>> ՍՊ ընկերության Ձորագյուղի (Ծակքարի) պեռլիտային ավազների հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ

21-12-2018

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2019թ. հունվարի 15-ին ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում տեղի կունենան <<Սյուզի-Հրաչյա>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված, Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի (Ծակքարի) պեռլիտային ավազների հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17: 

<
>