Բնապահպանության նախարարության ներքո իրականացվող <<Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան>> ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի <<Կապանի անտառտնտեսություն>> մասնաճյուղը դեկտեմբերի սկզբին ավարտել է Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, գյուղերի մշտական բնակվող ընտանիքներին վառելափայտով ապահովելու աշխատանքները՝ յուրաքանչյուր ընտանիքի հատկացնելով 8 մ³ փայտ։ Վառելափայտով են ապահովվել նաև գյուղերի դպրոցները և միակ մանկապարտեզը։ <<Շիկահող>> պետական արգելոցի հարակից մյուս՝ Ծավ համայնքին վառելափայտի հատկացումը կավարտվի մինչև տարեվերջ։
Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակներում տեղի բնակչությանը հատկացվել է 2300 մ³ վառելափայտ, ինչը իրականացվել է բնապահպանության սոցիալական բաղադրիչի ներքո։ Արդյունքում կնվազի ճնշումն անտառային տարածքների վրա։
Կապան խոշորացված համայնքի Շիկահող գյուղի վարչական ղեկավար Նարե Ղազարյանը գոհունակությամբ հայտնել է, որ գյուղում հիմնական բնակվող 61 ընտանիք ձմեռնամուտին լիովին ապահովվել է վառելափայտով, ինչի արդյունքում լուծվել է կարևոր սոցիալական խնդիր։
Օրենսդրական
կարգավորման
ազգային կենտրոն
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան, Չարենցի 46, հեռ՝ 011-818-592/։
Բնապահպանական
օրացույց