Մշակվել է «Էկոլոգիական կրթության միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 464 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» վարչապետի որոշման նախագիծը

13-11-2018

ՀՀ կառավարության 2018թվականի փետրվարի 22-ի «Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին»   N 7 արձանագրային որոշման աղյուսակ 1-3 կետի կատարումն ապահովելու նպատակով Բնապահպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության Տեղեկատվության և էկոկրթության բաժինը մշակել է   «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 3-ի  N 464 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին»  վարչապետի որոշման նախագծի նախնական տարբերակը։ Որոշման նախագծի վերաբերյալ առաջարկությունները և դիտողությունները կարող եք ներկայացնել կառավարական 3-րդ շենք, 5-րդ հարկ, 517 սենյակ։

  ՆԱԽԱԳԻԾ

<
>