Կ․ Ճենետերեճյանն ընտրվել է Ռամսարի կոնվենցիայի Մշտական կոմիտեի անդամ

09-11-2018

Դուբայում (Միացյալ Արաբական Էմիրություններ) կայացած Խոնավ տարածքների մասին (Ռամսար) կոնվենցիայի կողմ երկրների 13-րդ կոնֆերանսի ժամանակ, բնապահպանության նախարարի խորհրդատու, Ռամսարի կոնվենցիայի ազգային համակարգող Կարեն Ճենտերեճյանը 143 երկրների պատվիրակների կողմից ընտրվել է կոնվենցիայի 2018-2021 թթ. Մշտական կոմիտեի անդամ երկրի ներկայացուցիչ: Որպես կոմիտեի անդամ 18 երկրներից մեկը՝ Հայաստանն այսուհետ կմասնակցի Ռամսարի ստրատեգիական պլանի խմբերի աշխատանքներին:

<
>