<<Արեգ Պլյուս>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Նորաշենի պեմզայի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

24-10-2018

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. նոյեմբերի 6-ին, ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Բուժական գյուղում տեղի կունենա <<Արեգ Պլյուս>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Նորաշենի պեմզայի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և դրանց փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-18:

<
>