<<Պոլ Արմ>> ՍՊԸ Գորիսի հողմաէլեկտրակայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

23-10-2018

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. հոկտեմբերի 31-ին, ժամը 15:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Հարժիս բնակավայրի մշակույթի տանը տեղի կունենա <<Պոլ Արմ>> ՍՊԸ կողմից ներկայացված Գորիսի հողմաէլեկտրակայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3հասցեում, հեռ. 011-22-02-18:
                

<
>