Մշակվում  է  ՀՀ Կոտայքի մարզի Արզական համայնքի վարչական տարածքում «Միհրան Մուրադյան» Ա/Ձ-ի կողմից ձկնաբուծական նպատակով՝  Հրազդան գետից՝ 220.0 լ/վրկ ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության   նախագիծը

18-10-2018

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217 –Ն և . N218-Ն որոշումների պահանջների համաձայն, մշակվում է ՀՀ Կոտայքի մարզի Արզական համայնքի վարչական տարածքում «Միհրան Մուրադյան» Ա/Ձ-ի կողմից ձկնաբուծական նպատակով՝ Հրազդան գետից՝ 220.0 լ/վրկ ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2018 թվականի հոկտեմբերի 23-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:


ՀՀ բնապահպանության նախարարություն

<
>