Մշակվում  է «Արարատ»  Ջրօգտագործողների  ընկերության՝  Արարատի մարզի  Ոսկետափ  համայնքի  956.21 հա  հողատարածքի ոռոգման նպատակով ջրառի  ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը

18-10-2018

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

 Բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների  կառավարման  գործակալության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է «Արարատ»  Ջրօգտագործողների  ընկերության՝  Արարատի մարզի  Ոսկետափ  համայնքի  956.21 հա  հողատարածքի, այդ թվում՝   ստորերկրյա ջրային ռեսուրսից  556,2 հա՝   291,0  լ/վ  և մակերևութային՝ Հրազդան-Արաքսյան կոլեկտոր, «Խոր-Վիրապի» ջրհան կայանից 400,0 հա՝  229,83 լ/վ  ջրաքանակներով ոռոգման նպատակով ջրառի  ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2018 թվականի հոկտեմբերի 23-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

            Բնապահպանության  նախարարություն

<
>