Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (այսուհետ` Տեսչական մարմին) հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ (ծածկագիր`  16-3.1-109) 

15-10-2018

Դիմումի ձևը

1.    Սյունիքի տարածքային բաժնի ավագ պետական տեսուչի (ծածկագիր`  16-3.1-109) 

Իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվությունների առկայության և այդ թույլտվություններով սահմանված նորմատիվների պահպանման, մթնոլորտային օդի վրա ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի մակարդակների ու պահանջների,  մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության նորմերի ու պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքներ:
Իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում մթնոլորտային օդն աղտոտող արտանետումների մաքրման և հսկողության համար տեղակայված կառույցների ու սարքավորումների առկայութան և դրանց կառուցման ու շահագործման ընթացքում մթնոլորտային օդի պահպանության պահանջների ու կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքներ, մթնոլորտային օդի պահպանության ոլորտում տրանսպորտային միջոցների, ինքնաթիռների, նավերի և այլ փոխադրամիջոցների ու կայանքների շահագործման ընթացքում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի համար սահմանված նորմատիվների, պահանջների ու չափման կարգերի պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքներ:
Իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում բնակավայրերում արտադրական, կենցաղային թափոնների և մթնոլորտը փոշիով, վնասակար գազերով ու գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող թափոնների պահեստավորման կամ դրանց այրման սահմանափակումների, պահանջների պահպանման և մթնոլորտն աղտոտող վնասակար նյութերի արտանետումների պետական հաշվառման վարման կանոնների կատարման նկատմամբ վերահսկողական աշխատանքներ:
Իրականացնում է  ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտում ջրային ռեսուրսների ինքնակամ և ոչ նպատակային օգտագործման սահմանափակումների պահպանման, ջրօգտագործման թույլտվության և ազատ ջրօգտագործում պահանջող ջրօգտագործման իրականացման պահանջների կատարման նկատմամբ վերահսկողական աշխատանքներ, ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտում սահմանված չափաքանակներից ավելի ջրային ռեսուրսներն աղտոտելու և ջրահավաք ավազաններում ջրային ռեժիմի սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքներ:
Իրականացնում է  ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտում հանգստի և սպորտի համար ջրային ռեսուրսներից օգտվելու սահմանված պահանջների, ջրի ազգային ծրագրով սահմանված ջրային ռեսուրսների պահպանության և օգտագործման նորմերի՝ չափաքանակների ու սահմանափակումների կատարման, ջրային ռեսուրսների պահպանության և օգտագործման, ջրային էկոհամակարգերի պահպանման գոտիների (բացառությամբ ջրային համակարգերի սանիտարական պահպանության և անօտարելի գոտիների) պահանջների կատարման նկատմամբ վերահսկողական աշխատանքներ:
Իրականացնում է ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտում ջրային համակարգերում ջրակորուստների նորմատիվային չափաքանակների պահպանման և ջրային ռեսուրսներից իրականացվող ջրառի թույլատրված ծավալների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքներ:
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

1) բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
    2) Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին», «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին», «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին», «Մթնոլորտային օդի պահպանության մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Սևանա լճի մասին», «Թափոնների մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Բուսական աշխարհի մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին», «Տեսչական մարմինների մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին»,  «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» N 754-Ն որոշումների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն:
3) Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն

•    Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր առաջանալու հիմքը վերանում է մինչև տվյալ պաշտոնը օրենքով սահմանված կարգով մրցութային կարգով համալրելը:
•    Աշխատավարձը` համաձայն «ետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի:
•    Աշխատավայր` ք.Երևան  Կառավարության 3 տուն 5-րդ հարկ , հեռ. 011818504, min_ecology@mnp.am  կամ meri.babayan@mnp.am 

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10:00-ից մինչև 17:30-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2018թ. հոկտեմբերի 18-ը ներառյալ: 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
•    անձնագիր ( և անձնագրի պատճեն).
•    դիմում
•    տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
•    արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
•    մեկ  գունավոր լուսանկար` 3X4 սմ չափսի:
    
Դիմումները մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Բնապահպանության նախարարության անձնակազմի կառավարման բաժին /Երևան, Կառավարության 3-րդ տուն, 5-րդ հարկ, 504 սենյակ, հեռ.  /011/818504:

<
>