<<Ֆիրմա Կռունկ>> ՍՊԸ Արթիկի հրաբխային տուֆերի հանքավայրի հարավային տեղամասի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ

09-10-2018

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. հոկտեմբերի 23-ին, ժամը 12:00-ին Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքապետարանում տեղի կունենան <<Ֆիրմա Կռունկ>> ՍՊԸ կողմից ներկայացված Շիրակի մարզի Արթիկի հրաբխային տուֆերի հանքավայրի հարավային տեղամասի ընդլայնված բացհանքից օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ նախնական գնահատման հայտի հանրային քննարկումներ:
 Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-18:

<
>