Տեղեկատվություն ջրօգտագործողների կողմից ջրօգտագործման թույլտվությունների (ՋԹ) պայմանների խախտման վերաբերյալ

02-10-2018

Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության աշխատակիցները 2018թ. օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել են ուսումնասիրություններ ջրային ռեսուրսների փաստացի վիճակի և ՋԹ պայմանների կատարման վերաբերյալ: Ուսումնասիրությունների արդյունքում.

  • թվով 145 փհէկ-երում առկա էին ՋԹ պայմանի խախտում, մասնավորապես՝ ջրառի կետերը կահավորված չեն եղել ջրաչափական դիտակետով կամ ջրաչափով: 
  • այլ նպատակներով թվով 51 ջրօգտագործողի մոտ ևս հայտնաբերվել են ՋԹ պայմանների խախտումներ: 

Ջրօգտագործողների կողմից ՋԹ պայմանների վերոնշյալ խախտումների վերաբերյալ ծանուցվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: 

<
>