Արգելվել է 50 մմ-ից պակաս ցանցավանդակի չափ ունեցող պատրաստի ձկնորսական ցանցերի ներմուծումը 

27-09-2018

   
Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ արգելվել է 50 մմ-ից պակաս ցանցավանդակի չափ ունեցող պատրաստի ձկնորսական ուռկանների (ցանցերի) ներմուծումը Հայաստան։

Նախաձեռնությունը նպատակ ունի բացառելու ոչ արդյունագործական մեծության ձկան որսը, ինչը էականանորեն կնպաստի ջրային էկոհամակարգերի պահպանմանը և ձկնային պաշարների բնականոն աճին։

<
>