Ինչպես հայտարարել էր բնապահապանության նախարարն, այդ պաշտոնում իր աշխատանքային 100 օրվա գործունեությունը ամփոփելու նպատակով անցկացված մամուլի ասուլիսում՝ Հայաստան են ժամանել միջազգային փորձագետներն՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման անկախ ուսումնասիրություն իրականացնելու նապատակով։ Բնապահպանության նախարարությունը հրավիրում է Շահագրգիռ բոլոր հասարակական կազմակերպություններին՝ 2018 թվականի սեպտեմբերի 20-ին ժամը 17։00-18։30 փորձագետների խմբի հետ հանդիպման։
Հասցե՝ հանրապետության հրապարակ, կառավարական 3-րդ շենք, 5-րդ հարկ, խորհրդակցությունների դահլիճ։
Հանդիպմանը մասնակցել ցանկացողներին խնդրվում է գրանցվել մինչև սեպտեմբերի 20-ը, ժամը 15։00-ն՝ 011-818-559 հեռախոսահամարով։
Օրենսդրական
կարգավորման
ազգային կենտրոն
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան, Չարենցի 46, հեռ՝ 011-818-592/։
Բնապահպանական
օրացույց