Համաշխարհային մաքրության օրը կանցկացվի նաեւ Հայաստանում

14-09-2018

Սեպտեմբերի 15-ին Հայաստանում կանցկացվի Համաշխարհային մաքրության օրը
 Շրջակա միջավայրն աղբից ազատելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը նախատեսել է սեպտեմբերի 15-ին ժամը 10-ին մաքրություն իրականացնել Երևանի «Կարմիր բլուր»-ի  տարածքում։ Մաքրման աշխատանքներ կիրականացվեն նաև նախարարության ենթակայությամբ գործող  բոլոր հատուկ պահպանվող տարածքներում։
Մաքրության օրվան միանալու նպատակն է նաև փոխել Հայաստանի  քաղաքացու վերաբերմունքն  իր  երկրի, քաղաքի ու բակի հանդեպ՝ ձևավորելուվ նոր մշակույթ՝ «Իմ երկիրն իմ տունն է» սկզբունքով։

Շրջակա միջավայրի մաքրությունը սկսենք մեր բակից՝
               

 Բակ----Համայնք------ մարզ-----Երկիր
        Մաքուր հայրենիք
 

<
>