Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության ընթացքն ու հեռանկարները

07-09-2018

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ընդունել է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության պաշտոնակատար Լայլա Էնդրյուս Բաշանին և  ծրագրի կառավարման մասնագետ Մարինա Վարդանյանին: 
Կողմերը քննարկել են իրականացված ծրագրերի մանրամասները, ինչպես նաև նախարարը ներկայացրել է նախարարության առաջնահերթությունները՝ կապված հետագա համագործակցության հետ: Նախարար Էրիկ Գրիգորյանը, մասնավորապես անդրադառնալով մի շարք կարևոր հարցերի, ներկայացրել է մոնիթորինգի ծառայության ամրապնդման անհրաժեշտությունն ու կարևորությունը և հույս հայտնել, որ մեծածավալ այդ ինստիտուցիոնալ փոփոխությունների մեջ Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը կունենա իր էական ներդրումը:
Գործակալության ներկայացուցիչները բարձր են գնահատել նախարարի առաջարկներն ու ներկայացրած ծրագրերը՝ հայտնելով, որ առաջիկա ծրագրերում դրանք հաշվի կառնվեն:
 

<
>