Բնապահպանության նախարարը հանդիպել է GIZ ներկայացուցիչներին

07-09-2018

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի միջազգայիյն համագործակցության ընկերության /GIZ/ հայաստանյան ներկայացուցիչ Աննե Դորիթ Քեմփին, «Կենսաբազմազանության իննտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» /ԿԻԿ/ ծրագրի տարածաշրջանային տնօրեն Հանս Յոախիմ Լիպ-ին և ծրագրի հայաստանյան թիմի նորանշանակ ղեկավար Տոբիաս Վիթմանին։
Հանդիպման ընթացքում Ընկերության ներկայացուցիչները ներկայացրեցին ԿԻԿ ծրագրի թիմի նոր ղեկավար Տոբիաս Վիթմանին: Վերջինս իր գոհունակությունն է հայտնել նոր թիմում աշխատելու վերաբերյալ և տեղեկացրել բնապահպանական գերատեսչության հետ հետագա արդյունավետ համագործակցության ակնկալիքի մասին:
Հանդիպման ընթացքում, ամփոփելով արդեն իսկ իրականացված ծրագրերը, քննարկվել են նաև երկուստեք համագործակցության հետագա ընթացքն ու տեսլականը:
 

<
>