Մշակվում  է    է   «Ջրառ»  ՓԲԸ-ի՝  Մարմարիկի  ջրամբարից ,   Հրազդան գետին որպես  ջրալրում՝ 61.72 մլն. խոր.մ  և «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին տեխնիկական ջրամատակարարում՝ 5.27 մլն խոր․մ․ ջրաքանակներով ջրառի ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը

03-09-2018

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

     Բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների  կառավարման  գործակալության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է   «Ջրառ»  ՓԲԸ-ի՝  Մարմարիկի  ջրամբարից  1600 հա հողատարածքի  ոռոգման  նպատակով  9.67 մլն.խոր.մ․,   Հրազդան գետին որպես  ջրալրում՝ 61.72 մլն. խոր.մ  և «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին տեխնիկական ջրամատակարարում՝ 5.27 մլն խոր․մ․ ջրաքանակներով ջրառի ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2018 թվականի սեպտեմբերի 10-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,   5-րդ հարկ, 541 սենյակ:

      Բնապահպանության  նախարարություն
 

<
>