Ապրիլի 12-ին տեղի կունենան <<Նանե>> ՓՀԷԿ-ի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ

04-04-2013

Ս.թ ապրիլի 12-ին ժամը 12.00-ին ք. Երևան, Բաբայան 10/1 հասցեում տեղի կունենան <<Արատես էներջի>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված <<Նանե>> ՓՀԷԿ-ի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի, ազդակիր համայնքի ղեկավարի և համապատասխան պետական մարմինների կարծիքների հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարող եք ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս29,  հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68:

<
>