Մշակվում է Արարատի մարզի Արտաշատ քաղաքում <<Արարատ Գրուպ>> ՍՊԸ-ին պատկանող սեփական տարածքում ընկերության կողմից արդյունաբերական /տեխնիկական/ նպատակով ստորերկրյա ջրաղբյուրից 4.05 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

24-08-2018

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

     Բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների  կառավարման  գործակալության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն մշակվում է Արարատի մարզի  Արտաշատ քաղաքում   <<Արարատ  Գրուպ>> ՍՊ  ընկերությանը պատկանող սեփական տարածքում  ընկերության կողմից արդյունաբերական /տեխնիկական/ նպատակով ստորերկրյա  ջրաղբյուրից  4.05  լ/վ  ջրաքանակով   ջրառի  ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2018 թվականի օգոստոսի 30-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,  5-րդ հարկ, 541 սենյակ: 

                                  Բնապահպանության  նախարարություն
 

<
>