Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրային ռեսուրսների կադաստրի վարման և մոնիտորինգի բաժնի պետի տեղակալի (ծածկագիր` 16-2.3-123) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարություն

20-08-2018

Դիմումի ձևը     

1.    Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրային ռեսուրսների կադաստրի վարման և մոնիտորինգի բաժնի պետի տեղակալ  (ծածկագիր` 16-2.3-123)

Կազմակերպում է ջրային պետական կադաստրի վարման տեղեկատվական համակարգի ներդրման նպատակով տվյալների բանկի ստեղծման աշխատանքները, մասնակցում է մոնիթորինգի պատվերի տեղադրման ապահովման, ջրային ռեսուրսների մոնիթորինգի պահանջարկի ձևավորման և դրանց մասին հաշվետվությունների գրանցման աշխատանքներին: Մասնակցում է նաև ջրային պետական կադաստրում ջրային ռեսուրսների մոնիտորինգի որակական և քանակական ցուցանիշների մշակման և ամփոփման աշխատանքներին:
Նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր:
Մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին:
Իր լիազորությունների շրջանակներում, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ: Ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու և աշխատանքային խմբեր կազմավորելու համար, ներկայացնում է զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում կատարվող աշխատանքների վիճակի մասին:

    Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

   1) տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ), մասնագիտությունների գծով, կամ քիմիա, կամ բնապահպանություն (էկոլոգիա), կամ ջրատեխնիկական (հիդրոտեխնիկական) շինարարություն, կամ շրջակա միջավայրի ճարտարագիտական պաշտպանություն (ըստ ճյուղերի),  կամ  ջրամատակարարում և ջրահեռացում, կամ ջրաբանություն (հիդրոլոգիա), կամ ջրագրություն (հիդրոգրաֆիա), կամ ջրային պաշարների համալիր օգտագործում և պահպանում, կամ հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգագործում և պահպանում մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ,կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
2) Հայաստանի Հանրապետության Ջրային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ. մայիսի 22-ի «Ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման և հաշվետվությունների գրանցման կարգը հաստատելու մասին» N 639-Ն, 2003թ. ապրիլի    3-ի «Ջրերի հաշվառման այլընտրանքային կարգը հաստատելու մասին» N 499-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006թ. օգոստոսի 7-ի «Ջրային պետական կադաստրում տվյալների գրանցման գրանցամատյանների վարման կարգը» N 260-Ն հրամանի և իր լիզորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
3) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

  • Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր առաջանալու հիմքը վերանում է մինչև տվյալ պաշտոնը օրենքով սահմանված կարգով մրցութային կարգով համալրելը:
  • Աշխատավարձը` համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի:
  • Աշխատավայր` ք.Երևան  Կառավարության 3 տուն 5-րդ հարկ , հեռ. 011818504, min_ecology@mnp.am  կամ meri.babayan@mnp.am 

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10:00-ից մինչև 17:00-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2018թ. օգոստոսի 23-ը ներառյալ: 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • անձնագիր ( և անձնագրի պատճեն).
  • դիմում
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
  • մեկ  գունավոր լուսանկար` 3X4 սմ չափսի:

    Դիմումները մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Բնապահպանության նախարարության անձնակազմի կառավարման բաժին /Երևան, Կառավարության 3-րդ տուն, 5-րդ հարկ, 504 սենյակ, հեռ.  /011/818504:

<
>