Հայաստանը լրացուցիչ աջակցություն կստանա կլիմայի փոփոխության դեմ մղվող գլոբալ պայքարի շրջանակներում

14-08-2018

Կլիմայի փոփոխության դեմ մղվող գլոբալ պայքարում նախատեսված ծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Բնապահպանության նախարարությունը միացել է  «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» գործընկերությանը /NDC partnership/։ 
Գործընկերության միջոցով աջակցություն է ցուցաբերվում երկրների «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» մշակմանը և արդյունավետ իրականացմանը։ Գործընկերությանը արդեն միացել է ավելի քան յոթանասուն երկիր, այն ղեկավարվում է Գերմանիայի և Մարոկկոյի կառավարություն¬ների և ղեկավար կոմիտեի կողմից, վերջինիս մեջ ի թիվս այլոց մտնում են Համաշխարհային բանկը, ԿՓՇԿ քարտու¬ղարությունը և ՄԱԶԾ-ն: 
Գործընկերության շրջանակներում անդամ երկիրը ստանում է նպատակային և համակար¬գված տեխնիկական աջակցություն՝ կլիմայի փոփոխության ազգային և ոլոր¬տային զար¬գացման քաղա¬քակա¬նութ¬յան մշակման, իրականացման և մոնիթորինգի նպատակներով։ Գործընկերությանն անդամագրվելը հնարավորություն է տալիս նաև ստանալ երկկողմ և բազ-մակողմ ձևաչափերով ֆինանսական աջակցություն՝ «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» իրականացման համար։
 

<
>