Բնապահպանության նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր` 16-4.2-35) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար  հայտարարություն

14-08-2018

Դիմումի ձևը

1.    Վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի առաջին կարգի  մասնագետի (ծածկագիր` 16-4.2-35)

Մասնակցում է թափոնների կառավարմանը վերաբերող տեղեկատվության հավաքման, տվյալների բանկի ստեղծման  ու վարման աշխատանքներին: Իրականացնում է Բաժնի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստա-թղթա¬¬շրջա¬նառության վարման աշխատանքները,  Բաժնի առջև դրված գոր¬ծա-ռույթներից և խնդիրներից բխող  իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները: Մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին,  Նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ,  զեկու¬ցա¬գրեր և այլ գրություններ:

    Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

 1)    առնվազն միջնակարգ կրթություն,
 2) «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի, «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի, «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելի, «Արդյունաբերական վթարների անդրսահմանային ներգործության մասին» կոնվենցիաների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացու¬թյուն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա¬կու¬թյուն
3) համակարգչով և ժամանակակից այլ տե¬խ¬նի¬կական միջոցներով աշ¬¬խատելու ունա-կու¬թյուն:

•    Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր առաջանալու հիմքը վերանում է մինչև տվյալ պաշտոնը օրենքով սահմանված կարգով մրցութային կարգով համալրերը:
•    Աշխատավարձը` համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի:
•    Աշխատավայր` ք.Երևան  Կառավարության 3 տուն 5-րդ հարկ , հեռ. 011818504, min_ecology@mnp.am  կամ meri.babayan@mnp.am 

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10:00-ից մինչև 17:00-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2018թ. օգոստոսի 17-ը ներառյալ: 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
•    անձնագիր (և անձնագրի պատճեն).
•    դիմում
•    արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
•    մեկ  գունավոր լուսանկար` 3X4 սմ չափսի:
    Դիմումները մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Բնապահպանության նախարարության անձնակազմի կառավարման բաժին /Երևան, Կառավարության 3-րդ տուն, 5-րդ հարկ, 504 սենյակ, հեռ.  /011/818504:

<
>