<<ՏԵԽՆՈՄԱՆ>> ՍՊԸ Լիճքի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 5P հորատանցքից հանքային ջրի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ

25-07-2018

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. օգոստոսի 7-ին ժամը 12:00-ին Գեղարքունիքի մարզի Լիճքի համայնքապետարանում տեղի կունենան <<ՏԵԽՆՈՄԱՆ>> ՍՊԸ կողմից ներկայացված Գեղարքունիքի մարզի Լիճքի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 5P հորատանցքից հանքային ջրի արդյունահանման գնահատման հաշվետվություն շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 22-02-18, 22-15-68:
 

<
>