Մշակվում է Լոռու մարզի Ջրաշեն համայնքի հեռագնա արոտավայրերի ջրարբիացման նպատակով <<Փամբի փինաչու գոմի աղբյուր>> ջրաղբյուրից 0.4 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

25-07-2018

                           ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

     Բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների  կառավարման  գործակալության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն մշակվում է Լոռու մարզի Ջրաշեն համայնքի հեռագնա արոտավայրերի ջրարբիացման  նպատակով <<Փամբի փինաչու գոմի աղբյուր>>  ջրաղբյուրից  0.4 լ/վ  ջրաքանակով   ջրառի  ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2018 թվականի օգոստոսի  2-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

                     

                                  Բնապահպանության  նախարարություն

<
>