Բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է բոլոր ընդերքօգտագործողներին, որ 2016 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունվել է «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-161-Ն օրենքը (ինչը ուժի մեջ է մտել 2017 թվականի մայիսի 4-ին): Օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների շրջանակներում մշակվել են մի շարք ենթաօրենսդրական իրավական ակտեր, որոնք ընդունվել են ՀՀ կառավարության կողմից: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 60 ամսվա ընթացքում, ընդերքօգտագործողները պարտավոր են իրենց գործունեությունը համապատասխանեցնել օրենքի պահանջներին՝ միաժամանակ սահմանված կարգով բնապահպանության նախարարություն ներկայացնել ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները և ֆինանսական երաշխիքները:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի՝ ընդերքօգտագործողները 2021 թվականից պարտավոր են ընդերքօգտագործման թափոնների տեղադրման կամ պահման համար վճարել բնապահպանական հարկ:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց