Բնության հատուկ պահպանվող տարածքների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվել են

18-07-2018

Բնապահպանության նախարարությունը շարունակում է բնության հատուկ պահպանվող տարածքների կարողությունների մեծացման և պահպանության գործընթացի ուժեղացման միջոցառումները։
Այդ նպատակով նախարարության ներքո գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքները սպասարկող ՊՈԱԿ-ների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվել են միջինը 50 տոկոսով։ Զգալիորեն բարձրացվել է հատկապես անտառապահների աշխատավարձերը։ ՊՈԱԿ-ների աշխատակիցների համար ձեռք են բերվել նաև առողջության ապահովագրության ծառայություններ։ Այս միջոցառումները կնպաստեն բնության հատուկ պահպանվող տարածքների  պահպանության ռեժիմի ուժեղացմանը՝ խթանելով աշխատակիցների գործառույթների արդյունավետ և բարձր պատասխանատվությամբ կատարումը։ 
 

<
>