Բնապահպանության նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ

12-07-2018

Հայտարարություն

1.    Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ (ծածկագիր` 16-1.2-2).

Ապահովում  է ջրավազանային կառավարման պլանների մշակումը և դրանց իրականացումը: Ապահովում է  ջրօգտագործման   թույլտվությունների տրամադրումը և ստորագրումը, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի` այլ անձանց փոխանցման ձևակերպումը, ջրօգտագործողին ջրօգտագործման թույլտվության ստացման պահանջից ազատման գործընթացը: Ապահովում է ջրօգտագործման թույլտվությունների ստացման հայտերի ամբողջականությունը և նախապատրաստում է դրանք Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունում գործող «Ջրօգտագործման հայտերի նախնական գնահատման և վերջնական քննարկման» հանձնաժողովի քննարկման համար: Ապահովում է ջրային ռեսուրսների մոնիթորինգի իրականացման առաջադրանքի ձևավորումը և դրանց մասին հաշվետվությունների գրանցումը:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

1) բարձրագույն  կրթություն, քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին` ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում:
2) Հայաստանի Հանրապետության Ջրային  օրենսգրքի,  «Ջրի ազգային ծրագրի» և «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 07.03.2003թ. «Ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը և ջրօգտագործման թույլտվության ձևերը, ջրօգտագործման թույլտվության տրամադրման ջրօգտագործման թույլտվության երկարաձգման կարգերը, ջրաղբյուրի, հորատանցքի անձնագրի և հիդրոերկրաբանական հորատանցքի նախագծային երկրաբանա-տեխնիկական կտրվածքի ձևերը հաստատելու մասին» N218-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 07.03.2003թ. «Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից մշակված փաստաթղթերին հասարակայնության ծանուցման և հրապարակայնության կարգը հաստատելու մասին» N 217-Ն, 2003թ. հուլիսի 23-ի «Ջրային պետական կադաստրում փաստաթղթերի գրանցման և տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1060-Ն, 2003թ. մայիսի 22-ի «Ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման և հաշվետվությունների գրանցման կարգը հաստատելու մասին» N 639-Ն, 2003թ.ապրիլի 3-ի «Ջրերի հաշվառման այլընտրանքային կարգը հաստատելու մասին» N 499-Ն Հայաստանի Հանրապետության կառավարության 13.03.2003թ. «Ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին հատկացվող ջրառի չափաքանակների և ռեժիմի որոշման կարգը հաստատելու մասին» N 354-Ն, և Հայաստանի Հանրապետության կառավարության 27.01.2011թ. «Կախված տեղանքի առանձնահատկություններից՝ յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի ջրի որակի ապահովման նորմերը հաստատելու մասին»   N 75-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 05.06.2003թ. «Ազատ ջրօգտագործման կարգը հաստատելու մասին» N 816-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 22.05.2003թ. «Ջրօգտագործման թույլտվությունն այլ անձանց փոխանցելու և պայմանագրով տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 702-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 14.04.2004թ. «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 649-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 17.04.2003թ. «Անձի սեփականություն հանդիսացող հողամասում գրունտային ջրերի օգտագործման կարգը հաստատելու մասին» N 523-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 22.05.2003թ. «Ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը հաստատելու մասին» N 703-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 17.05.2003թ. «Ցամաքուրդային ջրերի օգտագործման կարգը հաստատելու մասին» N 416-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 10.12.2003թ. «Ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակների հաշվարկի մեթոդիկան հաստատելու մասին» N 464-Ն հրամանի , Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006թ. օգոստոսի 7-ի «Ջրային պետական կադաստրում տվյալների գրանցման գրանցամատյանների վարման կարգը» N 260-Ն հրամանի և  իր  լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
     3) ԵՄ ինտեգրման բնագավառում իրականացվող պետական քաղաքականությանը և գործընթացներին, ԵՄ կառույցներին, նրանց գործառույթներին և աշխատակարգերին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
4) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
    5) ռուսերենի (կարդում և  կարող է բացատրվել) տիրապետում.

•    Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր առաջանալու հիմքը վերանում է մինչև տվյալ պաշտոնը օրենքով սահմանված կարգով մրցութային կարգով համալրերը:
•    Աշխատավարձը` համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի:
•    Աշխատավայր` ք.Երևան  Կառավարության 3 տուն 5-րդ հարկ , հեռ. 011818548, min_ecology@mnp.am 

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10:00-ից մինչև 18:00-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2018թ. հուլիսի 17-ը ներառյալ: 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
•    անձնագիր ( և անձնագրի պատճեն).
•    դիմում
•    տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
•    արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
•    մեկ  գունավոր լուսանկար` 3X4 սմ չափսի:
    Դիմումները մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Բնապահպանության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին /Երևան, Կառավարության 3-րդ տուն, 5-րդ հարկ, 504 սենյակ, հեռ.  /011/818504:

<
>