Հանդիպման հրավեր

11-07-2018

   Բնապահպանության նախարարությունը  հանդիպման է հրավիրում ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու բնապահպանական հարցերը և նախատեսվող քայլերը։
  Հանդիպումը տեղի կունենա Բնապահպանության նախարարությունում, հուլիսի 13-ին, ժամը 18։00-ին /հասցե՝ Հանրապետության հրապարակ, կառավարական 3-րդ շենք, 5-րդ հարկ, խորհրդակցությունների դահլիճ/։
Խնդրվում է հանդիպման մասնակցությունը հաստատել մինչև 13.07.2018թ․, ժամը 14:00-ն՝ 011-818-517 հեռախոսահամարով։ 
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

<
>