Հուլիսի 3-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի է ունեցել <<Էկո-Երևան 2800>> խորագրով ցուցահանդեսը, որում ներկայացված ցուցանմուշների միջոցով նկարիչները փորձել են արտահայտել իրենց մտահոգություններն ու հիացմունքը Երևան քաղաքի բնության հանդեպ։ Բացման խոսքով հանդես է եկել բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը։ Ողջունելով արվեստագետներին, հյուրերին՝ նախարարի տեղակալը բարձր է գնահատել նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև կերպարվեստի լեզվով բնապահպանական հիմնախնդիրները բարձրաձայնելու կարևորությունը։
Ելույթով հանդես է եկել նաև բնապահպան Կարինե Դանիելյանը, ով կարևորել է արվեստի գործերի միջոցով Երևանի էկոլոգիական խնդիրների վերհանումը։ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը և <<Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով>> ՀԿ նախագահ Սևադա Սարգսյանը շնորհակալություն են հայտնել Բնապահպանության նախարարությանը՝ ցուցահանդեսին աջակցելու և երկու կառույցների միջև համագործակցությունը խորացնելու համար։
Ցուցահանդեսը գործելու է մինչև հուլիսի 8-ը, որի ժամանակ ցուցադրվելու են հայտնի արվեստագետների, երիտասարդ նկարիչների ու լուսանկարիչների՝ Երևանի կանաչ գույները ինչպես նաև բնապահպանական խնդիրները ներկայացնող գործեր։
Օրենսդրական
կարգավորման
ազգային կենտրոն
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան, Չարենցի 46, հեռ՝ 011-818-592/։
Բնապահպանական
օրացույց