Հուլիսի 1-ին <<Սևան>> ազգային պարկի թիվ 1 հանրային լողափում տեղի է ունեցել Սևանա լճում 2018 թվականի լողաշրջանի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են լողափում հանգստացող Հայաստանի և արտերկրի քաղաքացիները, ազգային պարկի հարակից համայնքների բնակիչները, մշակույթի և արվեստի դպրոցների սաները, բնապահպանության նախարարության, համայնքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչները:
Հանդիսավոր բացման արարողության ժամանակ ելույթ են ունեցել բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, <<Սևան>> ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը։ Բանախոսները, շնորհավորելով ներկաներին լողաշրջանի բացման կապակցությամբ, քաղաքացիներին կոչ են արել իրենց հանգիստը կազմակերպել Սևանա լճի հանրային լողափերում, որոնք ապահովված են անհրաժեշտ բոլոր ծառայություններով և հորդորել պահպանել անվտանգության կանոնները ինչպես նաև շրջապատի մաքրությունը։
Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը շրջել է լողափով, ծանոթացել բուժկետի և փրկարարական կենտրոնի ծառայություններին, զրուցել լողափում հանգստացող քաղաքացիների հետ։
<<Սևան>> ազգային պարկի թվով 11 հանրային լողափից երեքը՝ թիվ 1, թիվ 2 և թիվ 3 -ը կահավորված են լողափնյա հանգստի բոլոր անհրաժեշտ պարագաներով:
<<Սևան>> ազգային պարկի հանրային լողափերում տարեկան հանգստանում է միջինը 250-ից 300 հազար մարդ:
Օրենսդրական
կարգավորման
ազգային կենտրոն
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան, Չարենցի 46, հեռ՝ 011-818-592/։
Բնապահպանական
օրացույց