Տեղի կունենա <<Էկո-Երևան 2800>> խորագրով ցուցահանդես

27-06-2018

Հուլիսի 3-8-ը <<Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով>> հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Նկարիչների միությունոմ տեղի կունենա <<Էկո- Երևան 2800>> խորագրով ցուցահանդեսը։ Միջոցառմանն աջակցում են Բնապահպանության և Մշակույթի նախարարությունները։
Ցուցահանդեսին մասնակցել ցանկացողները թեմային համապատասխան աշխատանքները (գեղանկար, գրաֆիկա, քանդակ, ԴԿԱ, լուսանկար, պլակատ և այլն) կարող են ներկայացնել հունիսի 27-ից՝ Նկարիչների միություն, 2-րդ հարկ։
Աշխատանքները կընտրվեն այդ նպատակով ձևավորված հանձնաժողովի կողմից։

<
>